«Մենք արդեն ոչ մեկի վրա հույս չենք դնում, մեր հույսն այն է, որ մեր տղաները կան»․ անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա արեցին Էջմիածնի զորամասի դիմաց (տեսանյութ)
12։50
Մենք արդեն ոչ մեկի վրա հույս չենք դնում, մեր հույսն այն է, որ մեր տղաները կան։ Լրագրողերի հետ զրույցում ասաց անհետ կորած զինծառայողներից մեկի հարազատը։ «Մենք 50 օրվա մեջ ոչ մի իր խոսքը հարգող սպայի չենք հանդիպել»,–նշեց նա։ Ծնողները և հարազատները հեռախոսազրույց ունեցան ռուս խաղաղապահի հետ, որից տեղեկացան, որ որոնողական աշխատանքներ են իրականացվում Ջաբրայիլում, Զանգելանում, Ֆիզուլիում: Աշխատանքներին մասնակցում են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: Խաղաղապահը նշեց, որ չի կարող ասել, թե երբ կլինեն որոնողական աշխատանքները Զանգելանում, հնարավոր է՝ լինի վաղը կամ մյուս օրը:
10։30
Անհետ կորած զինվորների հարազատները բողոքի ակցիա են անում Էջմիածնի զորամասի դիմաց։ Նրանք պահանջում են որևէ լուր հայտնել իրենց որդիների մասին։
Հիշեցնենք, որ պատերազմի ավարտից հետո նրանք բողոքի ակցիաներ էին անում Պաշտպանության նախարարության շենքի, Կառավարության շենքի դիմաց։ Նրանցից մի քանիսին ընդունել է Նիկոլ Փաշինյանը։ Ծնողները վերջերս ՊՆ-ում հանդիպում էին ունեցել, որի ժամանակ նրանց հորդորել էին մի քանի օր ակցիա չանել և սպասել պատասխանի։










