ԱԺ-ն քննարկում է ԿԲ խորհրդի անդամի ընտրության հարցը, թեկնածուն Դավիթ Նահապետյանն է. ուղիղ

12:26 • 10.12.20

 

ԱԺ-ն քննարկում է Կենտրոնական բանկի խորհդի անդամի ընտրության հարցը: ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հաննձաժողովն այս պաշտոնում առաջադրել է Դավիթ Նահապետյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց ֆինանսավարկային և բյուջետային հարցերով մշտական հանձնաժողովի անդամ Եղիշե Սողոմոնյանը:

Նշենք, որ այս հարցից առաջ քննարկվել էր Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը, քննարկվելու է նաև ԱԺ տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը:

ԱԺ հաշիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը տեղեկացրեց, որ հանձնախումբը որոշել է բոլոր երեք քվեարկություններն անցկացնել միաժամանակ:

«Վերջին քննարկվող հարցը լինելու է տարածքային կառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցի քննարկումը, այդ հարցի քննարկումից հետո կանցկացվեն ընտրությունները, ժամը լրացուցիչ կասեմ»,- ասաց նա: