ԱԺ-ն քննարկում է տարածքային կառավարման, գյուղատնտեսության ու բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը, թեկնածուն Վահե Ղալումյանն է

13:10 • 10.12.20

Ազգային ժողովը քննարկում է ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը: «Իմ քայլը» խմբակցությունը այս պաշտոնում առաջադրել է Վահե Ղալումյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացրեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մաթևոս Ասատրյանը:

Նշենք, որ այս հարցից առաջ քննարկվել էր Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության և Կենտրոնական բանկի խորհրդի անդամի ընտրության հարցը:

Քննարկված երեք հարցերով քվեարկությունները տեղի կունենան այս հարցի քննարկումից հետո: