Ռուսաստանի ռազմածովային ուժերը վերջին 10 տարում առաջին անգամ ՆԱՏՕ-ի հետ համատեղ զորավարժություններ կանցկացնեն
Վերջին 10 տարվա ընթացքում առաջին անգամ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը համատեղ զորավարժություններ կանցկացնեն ՆԱՏՕ-ի երկրների հետ: Այս մասին տեղեկացրել է սևծովյան ռազմածովային ուժերի մամուլի ծառայությունը, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«AMAN-2021» զորավարժությունները տեղի կունենան փետրվարին Պակիստանի ափերի մոտ ՝ Կարաչիի ջրային տարածքում:
«Զորավարժություններին Պակիստանի նավատորմից և Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերից բացի, կմասնակցեն ԱՄՆ ռազմածովային ուժերը, Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ռազմածովային ուժերը, Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերը, Թուրքիայի ռազմածովային ուժերը, Ֆիլիպինների ռազմածովային ուժերը, Մալայզիայի թագավորական նավատորմը, Շրի Լանկայի նավատորմը և Ինդոնեզիայի ռազմածովային ուժերը», - ասված է հաղորդագրության մեջ:
Վերջին անգամ Ռուսաստանի ռազմածովային ուժերի նավերը Հյուսիսատլանտյան դաշինքի նավերի հետ միասին գործել են 2011-ին Իսպանիայի ափերի մոտ տեղի ունեցած զորավարժությունների շրջանակներում:










