Մակրոնի համակուրսեցին նշանակվել է Ֆրանսիայում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է մի շարք երկրներում նոր դեսպաններ և հյուպատոսներ նշանակելու մասին: Այս մասին տեղեկացնում է Yeni Şafak պարբերականը:
Նոր նշանակումների շարքում ամենավառ անուններից մեկը Ֆրանսիայում Թուրքիայի նոր դեսպան Ռեֆիկ Ալի Օնաներն է:
Օնաները Ֆրանսիայի ներկայիս նախագահ Էմանուել Մակրոնի համակուրսեցին է, նրանք 2002-2004 թվականներին միասին սովորել են Մենեջմենթի ազգային դպրոցում, որը Ֆրանսիայի կարևոր պաշտոնյաներ և քաղաքական առաջնորդներ տված ամենահեղինակավոր քոլեջներից է:
Ֆրանսիական ԶԼՄ-ները Օնաների նշանակման մասին հայտարարել են «Մակրոնի ընկեր Օնաները Փարիզում դեսպան է նշանակվել» վերնագրով:










