Ջո Բայդենն առաջադրել է պետքարտուղարի տեղակալների թեկնածուներին
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը Պետքարտուղարության վետերաններ Ուենդի Շերմանին և Վիկտորյա Նուլանդին առաջադրել է պետքարտուղարի տեղակալների պաշտոնում:
Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ հղում ավելով Բայդենի շտաբին, սպառազինության վերահսկողության հարցերով արտաքին քաղաքականության գերատեսչությունում կզբաղվի զենքի չտարածման հարցով փորձագետ Բոնի Ջենքինսը:
Ուենդի Շերմանի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի առաջին տեղակալի պաշտոնում: Օբամայի վարչակազմում վերջինս ղեկավարել է Իրանի հետ միջուկային հարցի քննարկումներում բանագնացների թիմը:
Պետքարտուղարի ևս մեջ տեղակալի պաշտոնում առաջադրվել է Բրայան Մաքքիոնը, որն արտաքին քաղաքականության հարցում Բայդենի վաղեմի օգնականներից է:
Վիկտորիա Նուլանդի թեկնածությունն առաջադրվել է պետքարտուղարի՝ քաղաքական հարցերով տեղակալի պաշտոնում: Վերջինս Պետքարտուղարությունում աշխատել է ավելի քան 30 տարի, մասնավորապես եղել է Ռուսաստանի և նախկին ԽՍՀՄ երկրների հարցով գլխավոր պաշտոնյան, մշտական ներկայացուցիչը ՆԱՏՕ-ում: Աշխատել է Չինաստանում և Ռուսաստանում, տիրապետում է ռուսերենին:










