Թշնամիների կողմից ցանկացած ռազմածովային ագրեսիա կարժանանան Իրանի կոշտ հրթիռային արձագանքին. Զինված ուժերի շտաբի պետ  

20:21 • 16.01.21

 

Իրանի Զինված ուժերի շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամմադ Հոսեյն Բաքերին զորավարժությունների ժամանակ բալսիտիկ հրթիռների արձակումն անվանել է իմաստալից ընտրություն՝ զգուշացնելով թշնամիներին, որ յուրաքանչյուր սպառնալիք Իրանի ազգային շահերին կոշտ արձագանքի կարժանանա:

Ինչպես փոխանցում է «Թանսիմ» գործակալությունը, իրանցի բարձրաստիճան հրամանատարն այդպիսով անդրադարձել է Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» օդուժի լայնամասշտաբ զորավարժությունների ժամանակ ավելի քան 1800 կմ հեռավորությամբ թիրախներին բարեհաջող կերպով խոցած բալիստիկ հրթիռներին:

«Հեռահար հրթիռների գործարկումը ռազմածովային թիրախների դեմ ցույց է տալիս, որ եթե Իսլամական Հանրապետության թշնամիները վատ մտադրություններ ունենան մեր ազգային շահերի, ծովային առևտրային ուղիների և տարածքների նկատմամբ, ապա հրթիռային հարվածի տակ կհայտնվեն և կկործանվեն»,- ասել է իրանցի գեներալը: