Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ԱԱԾ

00:48 • 17.01.21

ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Սուրբ Աթոռոմ ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանի կողմից հրապարակված և ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը:

Ազգային անվտանգության ծառայությունն, ըստ տարածված պաշտոնական հաղորդագրության, հանրությանը կոչ է անում ապավինել ՀՀ պատկան մարմինների կողմից տրամադրվող պաշտոնական տեղեկությունների բովանդակությանը:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը զգուշացնում է, որ հիշյալ հրապարակման հիման վրա օրենքով նախատեսված թույլատրելի գործիքակազմի կիրառմամբ գործադրվելու են քրեադատավարական կառուցակարգեր և կրկին անգամ հորդորում է ցուցաբերել բացառապես իրավահպատակ վարքագիծ»,- նշված է ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունում:

Նշենք, որ ավելի վաղ Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան էջում հրապարակած «Requiem 8. Սփյուռքը և Ցեղասպանությունը» վերտառությամբ տեսանյութում հայտարարեց, որ Հայաստանի համար երկու պաշտոնյան՝ Արարատ Միրզոյանը Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ է և տարիներ շարունակ Թուրքիային վաճառել է Հայաստանի գաղտնիքները:

Արարատ Միրզոյանը հերքել էր հրապարակված տեղեկատվությունը՝ նշելով, թե սուտ մատնության համար դատարան է դիմելու, որից հետո, որպես իր ասածի ապացույց, Միքայել Մինասյանը ներկայացրել է Արարատ Միրզոյանի ձեռագիր նամակը, որը գրված էր 2007 թվականին, ընթերցելով այն՝ հայտնեց, որ այնտեղ Միրզոյանը գրել է, որ տալիս է իր համաձայնությունը աջակցել ՀՀ ԱԱԾ-ին: Ավելի ուշ Մինասյանը իր Տելեգրամյան էջում հրապարակեց Արարատ Միրզոյանի նամակը:

 

Արարատ Միրզոյանի՝ հատուկ ծառայությունների գործակալ լինելուն և տարածված այլ փաստաթղթերին վերաբերող տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. ԱԱԾ