«Քառյակ մեդիա»–ն 2 տարեկան է

19:36 • 01.02.21

Արդեն երկու տարի «Քառյակ մեդիա»–ն հայկական լրատվադաշտում ներկայանում է նոր մոտեցմամբ ու նոր ասելիքով։ Այսօր լրանում է ընկերության 2-ամյակը։

«Քառյակ մեդիա»–ի կազմի մեջ են մտնում «ԱրմՆյուզ» հեռուստաընկերությունը, Tert.am լրատվական կայքը և ArmNews FM ռադիոկայանը։

Այս երեք լրատվամիջոցները միմյանց փոխլրացնելով՝ ապահովում են տեղեկացված լինելու ձեր իրավունքը։

«Քառյակ մեդիա»–ի հաջողության գրավականը մարդիկ են, հարգանքը միմյանց կատարած աշխատանքի նկատմամբ, հանդուրժողականությունն ու փոխգործակցությունը․ ասում է ընկերության գլխավոր տնօրեն Արամ Անտինյանը։

Իսկ թե ինչպես և ովքեր են ստեղծում այն մեդիաարտադրանքը, որն ամեն օր հայտնվում է ձեր էկրաններին, կպարզենք հենց հիմա։

Tert.am–ի նյուզրումը մշտապես աղմկոտ ու մարդաշատ է: Լրագրողներ, խմբագիրներ, SMM մասնագետներ, մոնտաժողներ ու հեռուստաարտադրանքի համար պատասխանատու այլ մարդիկ․ բոլորն իրենց գործը գիտեն։

Լուսանկարում՝ Tert.am–ի գլխավոր խմբագիր Սասուն Խաչատրյան և լրագրող Լիաննա Թորոսյան

Կապ չունի՝ դրսում +40, թե -15 աստիճան է․ եթե կա բողոքի ակցիա, հանրահավաք կամ որևէ այլ իրադարձություն, մեր լրագրողներն ու օպերատորներն էպիկենտրոնում են։ Դե, իհարկե, ուղիղ եթերում անհարմար իրավիճակներ շատ են պատահում, օրինակ սա։

Լուսանկարում՝ Tert.am–ի լրագրողներ Նանե Հայրապետյան և Անի Գևորգյան

Լուսանկարում՝ օպերատոր Եսայի Պետրոսյան

Լուսանկարում՝ օպերատոր Սեյրան Վանցյան

Լուսանկարում՝ օպերատոր Արեն Ավագյան

Դե իսկ դրսում կատարվողի մասին պատմում ու ամենաուշագրավ թեմաների հետքերով գնում են խմբագրությունից աշխատող մեր մյուս լրագրողները։ 24/7 ռեժիմով նրանք ձեռքը պահում են լրահոսի զարկերակին: Բեթղեհեմ Արաբյանն էլ հետևում է, որ ոչ մի բան բաց չթողնենք։


Լուսանկարում՝ Tert.am–ի լրագրողների թիմի ղեկավար Բեթղեհեմ Արաբյան

Լուսանկարում՝ Tert.am–ի լրագրող Հերմինե Միքայելյան

Լուսանկարում՝ Tert.am–ի լրագրող Լիանա Առաքելյան

Լուսանկարում՝ Tert.am–ի լրագրող Լիաննա Թորոսյան

Լուսանկարում՝ Tert.am–ի լրագրողներ Անի Սողոյան և Արփինե Հախվերդյան

Լուսանկարում՝ Tert.am-ի լրագրող Մարիամ Սարգսյան

Երբ լրագրողները գրում են իրենց հոդվածներն ու ռեպորտաժները, աշխատելու հերթը խմբագիրներին է։ Նրանք խմբագրում ու սրբագրում են լրագրողների տեքստերն ու դարձնում վերջնական տեսքի։

Լուսանկարում՝ Tert.am–ի խմբագիր Զանի Հարոյան

Լրագրողների հետ աշխատելը շատ հեշտ է, ասում է Tert.am–ի գլխավոր խմբագիր Սասուն Խաչատրյանը։

Լուսանկարում՝ Tert.am–ի գլխավոր խմբագիր Սասուն Խաչատրյան

Լրագրողների և խմբագիրների աշխատանքը կայքում ու սոցցանցերում տեղադրում ու տարածում են SMM մասնագետները։ Նրանք խնամքով ընտրում են նյութին կցվող լուսանկարները։ 

Լուսանկարում՝ Tert.am–ի SMM մասնագետ Աստղիկ Հարությունյան

Իսկ սա մեր վիդեո թիմն է․ ռպորտաժներն ու ուղիղ միացումները հենց այս փոքրիկ սենյակում են պատրաստվում ու հեռարձակվում։ Սա այն թիմն է, որը մշտապես արթուն է ու հասանելի։

Լուսանկարում՝ Tert.am–ի վիդեո թիմի կոորդինատոր Քրիստինա Բոյաջյան և մոնտաժող Վարդան Խաչատրյան

Լուսանկարում՝ Tert.am–ի լրագրող Հասմիկ Առաքելյան

Անգլերեն, ֆրանսերեն, թուրքերեն, վրացերեն, ադրբեջաներեն ու ռուսերեն․ նյուզրումի այս հատվածում մեր պոլիգլոտներն են աշխատում․ հենց նրանք են ձեզ պատմում՝ ինչ է կատարվում աշխարհում ու ինչ են գրում միջազգային լրատվամիջոցները։ 

Լուսանկարում՝ Tert.am–ի թարգմանիչ Վարդան Պապիկյան

Շոու բիզնեսի անցուդարձի մասին էլ պատմում են Tert.am Life–ի՝ աստղերի կյանքին քաջածանոթ աղջիկները։

Լուսանկարում՝ Tert.am Life–ի խմբագիր Ամալյա Հովհաննիսյան և լրագրող Մարիամ Խաչատրյան

Երբ իրադարձության մասին լուրն արդեն պատրաստ է և տեղադրված է Tert.am–ում, «ԱրմՆյուզ» հեռուստաընկերության «Հակիրճ լուրեր»–ի թիմն անցնում է գործի՝ ուշագրավ բոլոր նյութերը մեկտեղելով մեկ տեսանյութում։

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ խմբագիր Բաղդասար Մհերյան և լրագրող Նարինե Մելիքյան

«Առավոտյան լուրեր Լիլիթ Թումանյանի հետ» հաղորդման թիմն էլ արթնանում է բոլորիցս շուտ, որ տաղավարից ձեզ առաջինը պատմի երկրի անցուդարձն ու հյուրերի հետ ամփոփի կարևորը։ 

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ օպերատոր Հայկ Ուլունց և հաղորդավար, ArmNews FM ռադիոկայանի տնօրեն Լիլիթ Թումանյան

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ լրագրող Լուիզա Սարգսյան

Իսկ արդեն «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ» լրատվական հաղորդաշարի շրջանակում օրվա աղմկահարույց ու հետաքրքիր իրադարձությունները մեկնաբանում է Աբրահամ Գասպարյանը։

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ լրատվական դեպարտամենտի ղեկավար Աբրահամ Գասպարյան


Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ լրագրողներ Աննա Սարգսյան և Վոլոդյա Հովսեփյան

«#ՕրաԽնդիր» հաղորդման հաղորդավար Դավիթ Սարգսյանն էլ մշտապես հետաքրքիր հյուրերի փնտրտուքի մեջ է։ Նրա հաղորդման տաղավարում, հավատացեք, շատ թեժ է։

Լուսանկարում՝ ԱրմՆյուզ ՀԸ «#ՕրաԽնդիր» հաղորդման հաղորդավար Դավիթ Սարգսյան

«ԱրմՆյուզ» հեռուստաընկերության տնօրեն Նարեկ Նիկողոսյանը նշում է՝ «ԱրմՆյուզ»–ը հայկական CNN–ն է․ «Մարդիկ, որոնք հետաքրրքված են Հայաստանով ու քաղաքականությամբ, կարող են միացնել «ԱրմՆյուզ»–ը և տեսնել, թե ինչ է կատարվում Հայաստանում»: 

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ տնօրեն Նարեկ Նիկողոսյան

 Իսկ սա այն խորհրդավոր երկու սենյակներն են, որտեղից հեռարձակվում են ուղիղ եթերներն ու «ԱրմՆյուզի»՝ 40–ից ավելի հաղորդումները՝ «Քաղաքական տաքսի», «Տողերի արանքում», «Հրաշալի Հայաստան», «36.6», «Անվտանգության գործոն» «Հարցազրույց» և այլն։

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ եթերի պատասխանատու Արտաշես Ավետիսյան և ծրագրերի տնօրեն Լիանա Վարդանյան

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ հնչյունային ռեժիսոր Կարեն Կարյակին և գլխավոր ռեժիսոր Գառնիկ Նահապետյան

Լուսանկարում՝ «Քառյակ մեդիա» ընկերության համասեփականատեր, «36.6» և «Քաղաքական տաքսի» հաղորդումների հաղորդավար Սամվել Ֆարմանյան

Լուսանկարում՝ «Հրաշալի Հայաստան» և «ArmComedy» հաղորդումների հաղորդավար Սերգեյ Սարգսյան և «Քառյակ մեդիա» ընկերության համասեփականատեր, «Հրաշալի Հայաստան» հաղորդման հաղորդավար Միհրան Հակոբյան

Լուսանկարում՝ «Քառյակ մեդիա» ընկերության համասեփականատեր, «Անվտանգության գործոն» հաղորդման հաղորդավար Արման Սաղաթելյան

Լուսանկարում՝ «Քառյակ մեդիա» ընկերության համասեփականատեր, «Տողերի արանքում» հաղորդման հաղորդավար Կարեն Բեքարյան

Լուսանկարում՝ «ԱրմՆյուզ» ՀԸ հնչյունային ռեժիսոր Կարեն Կարյակին

«Քառյակ մեդիա»–ի անձնակազմն, իհարկե, այսքանով չի սահմանափակվում։ Կադրից դուրս աշխատում է հսկայական թիմ, որն օր ու գիշեր ապահովում է անխափան եթեր, որ դուք լինեք տեղեկացված։