Բրյուսելում հակակորոնավիրուսային սահմանափակումների դեմ բողոքի ակցիան ավարտվել է ձերբակալություններով
Բելգիայում ոստիկանությունը ձերբակալել է առնվազն 488 մարդու, որոնք կիրակի օրը բողոքի ակցիա են իրականացրել մայրաքաղաք Բրյուսելի կենտրոնում` ընդդեմ կառավարության կողմից հակակորոնավիրուսային նոր սահմանափակումների, որոնք մտցվել են երկրում հիվանդացության նոր դեպքերի հայտնաբերման ֆոնին։ Այս մասին գրում է Le soir-ը։
Նշվում է՝ ձերբակալությունները տեղի են ունեցել այն ժամանակ, երբ ոստիկանությունը ցրել է ցույցերը, որոնք անկացվել են Բրյուսելի կենտրոնական երկաթուղային կայարանի և Մոնտ դե Արթս թաղամասի շրջակայքում:
Հիշեցնենք՝ Բելգիայի վարչապետ Ալեքսանդր Դե Կրոոն անցյալ շաբաթ որոշում էր կայացրել մինչև մարտի 1-ն արգելել երկրում և դրա սահմաններից դուրս բոլոր ոչ էական ճանապարհորդությունները՝ կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու համար:
Բացի ճանապարհորդական այս սահմանափակումից՝ երկրում հակակորոնավիրուսային այլ միջոցառումների թվում են նաև պարետային ժամը և սոցիալական հեռավորության պարտադիր պահպանումը։ Միևնույն ժամանակ եվրոպական երկրում չեն աշխատում ռեստորաններն ու բարերը։










