Իրանի հյուսիսարևմտյան շրջանում բանակի և ԻՀՊԿ օդային պաշտպանության ուժերի անվտանգության համատեղ կենտրոն է բացվել

21:14 • 01.02.21

Իրանի հյուսիսարևմտյան շրջանում բացվել է երկրի օդային պաշտպանության ուժերի անվտանգության համատեղ կենտրոնը :

Ինչպես գաղորդում է «Մեհր» գործակալությունը, բացման արարողությանը ներկա է գտնվել «Խաթամ ալ-Անբիա» ավիաբազայի փոխհրամանատար, բրիգադային գեներալ Ղադեր Ռահիմզադեն:

Անվտանգության համատեղ կենտրոնն իրենից ներկայացնում է օդային պաշտպանության հրամանատարության և գործողությունների կենտրոն, որը պատասխանատու է երկրի որոշակի հատվածում բանակի և Իրանի «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի» միջև համատեղ պաշտպանական գործողությունների վերահսկսման համար: