Հսկայական ՀՈԱԿ ենք ստեղծել, որպեսզի մաքրման աշխատանքերն իրականացնենք. ի՞նչ է նշանակում ամեն մեկն իր բահը վեցնի, գնա Երևանի փողոցները մաքրի. Հռիփսիմե Առաքելյան (տեսանյութ)

12:14 • 01.02.21

 

Լավ է անում, որ բահը վերցնում է, սառույցները ջարդում է, բայց Մարությա՛ն, մենք բահերով չպետք է դուրս գանք «один-один»՝ այդ մայթերի սառույցները ջարդելու, մենք հսկայական գումարներ ենք տվել դրա համար, հսկայական ՀՈԱԿ ենք ստեղծել, որպեսզի այդ մաքրման աշխատանքերը Երևանում իրականացնենք, բայց ի՞նչ է սա նշանակում, ամեն մեկն իր բահը վեցնի, գնա Երևանի փողոցները մաքրի:

Այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց Երևանի ավագանու ԲՀԿ խմբակցության քարտուղար Հռիփսիմե Առաքելյանը՝ խոսելով քաղաքի ձնամաքրման աշխատանքերի չիրականացման և քաղաքապետ Հայկ Մարությանի՝ ամեն մեկն իր տարածքը մաքրելու կոչերի մասին:

«Զավեշտ այն է, որ ըստ տարածված պատմության, Հայկոյի հարևանները տեսել են նրան բահով աշխատելիս, գնացել քաշքշել են, իրենց ցասումն են արտահայտել: Բայց այստեղ ամենալավը մամուլի խոսնակի պարզաբանումն է, թե միջադեպ է տեղի ունեցել, ոչ սթափ անձնավորություն, որը քաղաքապետին չի ճանաչել, քաշքշել է նրան և հետո  նրա հարազատները գնացել, հաշտվել են Հայկոյի հետ, ներողություն են ասել: Այսինքն, եթե Հակոբ Կարապետյանի պարզաբանումը ստույգ է, ուրեմն Երևանում կան մարդիկ, որ քաղաքապետին չեն ճանաչում»,-ասաց նա:

Մանրամասները՝ տեսանյութում։