Թունիսը գրանցել է «Սպուտնիկ V» ռուսական հակակորոնավիրուսային պատվաստանյութը

09:46 • 01.02.21

Թունիսը գրանցել է ռուսական «Սպուտնիկ V» հակակորոնավիրուսային պատվաստանյութը։ Այս մասին գրում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ երկրի առողջապահության նախարարությանը հղումով։ 

««Սպուտնիկ V» պատվաստանյութը գրանցվել է մեկ տարի ժամկետով՝ Թունիսի շուկայում բաշխման արտակարգ ընթացակարգի շրջանակներում»,- ասված է գերատեսչության կողմից տարածված մամուլի հաղորդագրության մեջ:

Գրանցումը կատարվել է պատվաստանյութի կլինիկական փորձարկումների արդյունքների գնահատման հիման վրա:

Նշենք՝ Ալժիրից և Գվինեայից հետո սա Աֆրիկայի երրորդ երկիրն է, որը հակակորոնավիրուսային պատվաստանյութ է գրանցել։