Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 62, մահվան՝ 4 նոր դեպք․ վարակվածների ընդհանուր թիվը 167 088 է, մահվան դեպքերինը՝ 3853

10:59 • 01.02.21

Հայաստանում փետրվարի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 62 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 167 088-ի: 

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 3084 է:

Անցած մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել: Փետրվարի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 769 է: Մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 3853-ի: 

Մեկ օրում առողջացածների թիվը 281 է, ընդհանուր առողջացածներինը՝ 157 800, փաստացի բուժվողներինը՝ 5435 (մեկ օրում նվազել է 223-ով): Մեկ օրում արվել է 1473 թեստ, ընդհանուր առմամբ առ այսօր արվել է 649 993 թեստ: