Մենք ժամը 18:00-ին եկել ենք ռեգիստրացիայի, սակայն մեզ հայտնեցին, որ օդանավը ժամը 11-ին մեկնել է. ՌԴ մեկնող քաղաքացի (տեսանյութ)
Մենք յոթ հոգով ժամը 18:00-ին եկել ենք ռեգիստրացիայի, սակայն մեզ հայտնեցին, որ ժամը 11-ին մեկնել է օդանավը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեցին «Զվարթնոց» օդանավակայանում մնացած քաղաքացիները: «Հիմա ոչ մեկ պատասխան չի տալիս, մեր հարցն ի՞նչ պետք է լինի: Այստեղ բոլորիս մոտ տոմսը կա, որ գրված է՝ ժամը 20: 00-ին է թռիչքը»,-ասաց քաղաքացիներից մեկը և ցուցադրեց տոմսը` նշելով, որ փոփոխության մասին չեն տեղեկացրել:
Այսպիսով, օդանավը, որը պետք է մեկներ այսօր երեկոյան ժամը 20:00-ին, արդեն մեկնել է և քաղաքացիները փաստի առաջ են կանգնել: «Տոմսերի ժամը եղել է 12-ին, հետո նամակ են ուղարկել, որ ժամը 20:00-ին է լինելու, համաձա՞յն եք, պատասխանել եմ՝ այո, նոր տոմսեր են ուղարկել, տոմսերը կան, բայց ինքնաթիռը չկա»,-պատմեց մեկ այլ քաղաքացի:
Քաղաքացիները հայտնեցին, որ զանգում են ավիաընկերություն, սակայն պատասխանող չկա: Ի վերջո մեկնողներին հայտնեցին, որ «Արմենիա» ավիաընկերության փոխտնօրենը գալիս է օդավականայան և հարցը կլուծվի:










