Disney-ը «Սև հովազ» ֆիլմի մոտիվներով սերիալ կնկարահանի

05:30 • 02.02.21

The Walt Disney ընկերությունը փետրվարի 1-ին հինգ տարով երկարաձգել է Marvel-ի «Սև հովազ» կինոմիքսի ռեժիսոր Ռայան Կուգլերի հետ: Այս մասին հայտնում է Известия-ն՝ հղում տալով Deadline-ին:

Նշվում է, որ նոր գործարքը, բացի ֆիլմի շարունակությունից, նախատեսում է նաև Disney+ պլատֆորմի համար հորինված աֆրիկյան Վականդա երկրի մասին սերիալի նկարահանում, որը Սև հովազի հայրենիքն է:

«Մենք ուրախ ենք ամրապնդել մեր հարաբերությունները և անհամբեր սպասում ենք ավելի շատ հրաշալի պատմությունների Ռայանի և նրա թիմի մասին», - ասել են The Walt Disney Company-ում:

«Սև հովազ» ֆիլմի առաջին մասը թողարկվել է 2018-ին և ամբողջ աշխարհում հավաքել ավելի քան 1.3 միլիարդ դոլար:

Disney-ը «Սև հովազ» ֆիլմի մոտիվներով սերիալ կնկարահանի