Բրազիլիայում կորոնավիրուսի հետևանքով 1 օրում մահացել է մոտ 600 մարդ. RT

04:22 • 02.02.21

Բրազիլիայում կորոնավիրուսով վարակման օրական հաստատված դեպքերի թիվն ավելացել է 24.591-ով:

Այս մասին հայտնում է RT-ն ՝ հղում կատարելով երկրի առողջապահության նախարարությանը:

Առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին 24 ժամվա ընթացքում Բրազիլիայում մահացել է COVID-19-ով վարակված 595 հիվանդ:

Բրազիլիայում համավարակի սկզբից ի վեր COVID-19-ով վարակվել է 9 229 322 մարդ, մահացել է 225 099, բուժվել՝ ավելի քան 8 միլիոն մարդ: