Google-ը գրեթե 4 միլիոն դոլար կվճարի խտրականության վերաբերյալ մեղադրանքները հարթելու համար

05:40 • 02.02.21

Google-ը գրեթե 4 միլիոն դոլար կվճարի աշխատանքի ընդունելիս խտրական մոտեցման վերաբերյալ մեղադրանքները հարթելու համար: Այս մասին փետրվարի 1-ին հաղորդել է Bloomberg Law-ն ՝ վկայակոչելով ԱՄՆ աշխատանքի նախարարությունը, գրում է Известия-ն:

Պարզաբանվում է, որ 2.6 միլիոն դոլարը ուղղվելու է անմիջապես գերատեսչության հայցի կարգավորմանը, որը կապված է ընկերության ցածր վարձատրվող կին աշխատողների խնդրի, որոնք ավելի ցածր են վարձատրվում՝ համեմատած տղամարդ աշխատողների, ինչպես նաև աշխատանքի ընդունվելիս ասիացի թեկնածուների նկատմամբ խտրականության դրսևորման հետ:

Բացի այդ, ընկերությունը կտրամադրի լրացուցիչ 1.25 միլիոն ԱՄՆ դոլար`հինգ տարվա ընթացքում մի շարք աշխատակիցների աշխատավարձերն «անհրաժեշտության դեպքում» ճշգրտելու համար: