Չեմ կարող ասել, թե մենք կարոտում ենք նրան Twitter-ում. Սպիտակ տան խոսնակը՝ Թրամփի մասին
Սպիտակ տան խոսնակ Ջեն Փսակին մեկնաբանել է Twitter- ում ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արգելափակումը: Այս մասին հայտնում է RT-ն:
«Չեմ կարող ասել, որ մենք կարոտում ենք նրան Twitter-ում», - ասել է Փսակին:
Միևնույն ժամանակ, պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենը սատարում է Թրամփի օգտահաշիվն արգելափակելու սոցցանցի որոշումը, Փսակին պատասխանել է, որ այդ որոշումը կայացրել է հենց Twitter-ը:
Նա նաև ավելացրել է, որ Բայդենը բազմիցս է արտահայտվել սոցցանցերում «ատելության խոսքի» կրճատման օգտին:










