Հաֆթարի ուժերը զորավարժությունների ժամանակ որպես նշանակետ են օգտագործել Թուրքիայի դրոշն ու Էրդողանի նկարը, որն այնուհետև ոտնատակ են տվել (լուսանկար)
Լիբիայում զորավարժություններ է անցկացրել ֆելդմարշալ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակը, որի ընթացքում լիբիացի զինվորականները կրակելու ժամանակ որպես նշանակետ տեղադրել են Թուրքիայի դրոշի ֆոնին այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի լուսանկարը: Այս մասին տեղեկացնում է Yeni şafak պարբերականը:
Զորավարժություններում պայմանական տարածքը գրավելուց և նշանակետերին կրակելուց հետո լիբիացի զինվորականները պաստառ-նշանակետերը նետել են գետնին և ոտնատակ են տվել:











