Աֆղանստանում կանխել են Քաբուլի քաղաքապետի դեմ մահափորձը

17:46 • 03.02.21

Ոստիկանները փետրվարի 3-ին հայտնաբերել եւ վնասազերծել են մագնիսական ականը, որն ամրացված Է եղել Քաբուլի քաղաքապետ Դաուդ Սուլթանզոյի ավտոմեքենային: Այդ մասին աֆղանական «Տոլո» հեռուստաալիքին հայտնել են անվտանգության տեղական ծառայության ներկայացուցիչները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Տեղի ունեցածի այլ մանրամասներ հեռուստաալիքը չի հաղորդում:

Փետրվարի 3-ին ավելի վաղ Քաբուլում պայթեցրել են ոստիկանական ավտոմեքենա, որի արդյունքում զոհվել Է մեկ մարդ, երեքը՝ տուժել: