Ֆրանսիայում կորոնավիրուսով վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 3.2 միլիոնը. մահացել է ավելի քան 77 հազար մարդ. RT
Ֆրանսիայում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 26 362 դեպք: Այս մասին հայտնում է RT-ն՝ վկայակոչելով երկրի սանիտարական ծառայության կայքին:
Նշվում է, որ 1 օրում երկրում վիրուսի հետևանքով մահացել է 358 մարդ:
Ֆրանսիայում վարակումների ընդհանուր թիվը գերազանցել է 3.2 միլիոնը՝ կազմելով 3 251 160: Կորոնավիրուսի հետևանքով մահերի ընդհանուր թիվը 77 595 է:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ սահմաններից դուրս գտնվող երկրներից Ֆրանսիա մուտք գործելու դեպքում անհրաժեշտ կլինի 1-շաբաթյա կարանտին անցնել:










