Չեխիան կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր է պատվիրել 11 միլիոն մարդու համար. RT

02:37 • 04.02.21

Չեխիան Եվրահանձնաժողովի միջնորդությամբ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր է պատվիրել 11 միլիոն մարդու համար: Այս մասին հայտարարել է երկրի Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Կատեժինա Բատյովան, գրում է RT-ն:

«Չեխիան պատվիրել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութեր 11 միլիոն մարդու համար… Պատվաստանյութերը պատվիրվել են բոլոր արտադրական ընկերություններից, որոնք հավանության են արժանացել ԵՄ երկրներ մատակարարվելու համար», - նշել է Բատյովան:

Նրա խոսքով, Չեխիայի առողջապահության նախարարությունը եռապատկել է Pfizer և BioNTech պատվաստանյութի մատակարարման պատվերների ծավալը:

Բացի այդ, առաջիկա օրերին երկիր կհասնի COVID-19- ի դեմ պատվաստանյութը, որը արտադրել է բրիտանա-շվեդական AstraZeneca ընկերությունը:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չեխիայում կորոնավիրուսի դեպքերի ընդհանուր թիվը գերազանցել է 1 միլիոնը: