Բրազիլիայում 1 օրում հաստատվել է կորոնավիրուսով վարակման ավելի քան 56 000 դեպք. RT

04:20 • 04.02.21

Բրազիլիայում 1 օրում կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն ավելացել է 56 002-ով և հասել է 9 339 420-ի: Այս մասին հայտնում է RT-ն:

Երկրի առողջապահության նախարարության հաղորդած տվյալների համաձայն՝ 1 օրում մահվան ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 1254-ով՝ կազմելով 227 563:

Ողջ աշխարհում կորոնավարակակիրների թիվը գերազանցել է 104 մլն-ը, վիրուսից մահացածներինը՝ 2,2 մլն-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել 2020 թվականի մարտի 11-ին: