ԵՄ-ը Ռուսաստանին կոչ է արել անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին
Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտնել է, որ ԵՄ-ի Ռուսաստանին կոչ է անում անհապաղ ազատ արձակել Ալեքսեյ Նավալնիին: Այս մասին հայտնում է RT-ն:
Բորելի համապատասխան հայտարարությունը հրապարակվել է Եվրոպական արտաքին կապերի ծառայության կայքում:
«ԵՄ-ը հերթական անգամ կրկնում է Նավալնիի, ինչպես նաև ազատ խոսքի և խաղաղ հավաքի իրենց իրավունքն իրականացնելու պատճառով ձերբակալված բոլոր քաղաքացիների և լրագրողների անհապաղ և անվերապահ ազատ արձակմանը կոչը»,- նշվում է հաղորդագրությունում:
Հիշեցնենք, որ Մոսկվայի Սիմոնովսկու դատարանը փետրվարի 2-ին Նավալնու պայմանական կալանքը փոխարինել էր իրականով: Դրանից հետո Գերմանիան, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն կոչ էին արել ազատ արձակել Նավալնիին: Բացի դա, ռուս ըննդիմադիր գործչի ազատ արձակման կոչով հանդես էր եկել նաև Ֆրանսիայի նախագահ Էմմանուել Մակրոնը:










