Կառավարության նիստի օրակարգում էր նաև պետբյուջեից 78 մլն դրամ «Իմ քայլին»-ին, 9 մլն դրամ ԲՀԿ-ին, 7 մլն դրամ ԼՀԿ-ին, 5 մլն դրամ ՀՀԿ-ին հատկացնելու մասին հարցը (տեսանյութ)

11:02 • 04.02.21

Կառավարությունը հերթական նիստն է գումարել։ Օրակարգում 26 հարց է։ Ներառված են Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2018 թվականի ընտրություններում 3 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին աջակցություն ցույց տալու մասին, «Արաբկիր» բժշկական համալիր-երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության պետական բաժնեմասը մասնավորեցնելու մասին, Սպորտի բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող Ուդո Սոլոմոն Իմե Իդիո Իմեին շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2020 թվականի ձմեռային զորակոչից տարկետում տալու մաuին հարցեր և այլ հարցեր։