«Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, և ընդամենը 7 քաղաքացու դեպքում է խոչընդոտ առաջացել ՌԴ մեկնելիս. Նիկոլ Փաշինյան
Այսօր Նիկոլ Փաշինյանը կառավարության հերթական նիստին անդրադարձավ «Ճամփորդիր առանց Covid-19-ի» ծրագրին և նշեց, որ այն հաջողությամբ մեկնարկել է: «էլեկտրոնային պլատֆորմի միջոցով հաստատվում է քաղաքացու թեստի բացասական լինելը, որի արդյունքում քաղաքացին ճամփորդում է ՌԴ: Ծրագիրը հաջողությամբ մեկնարկել է, և ընդամենը 7 քաղաքացու դեպքում խոչընդոտ է առաջացել մեկնելու, խոչընդոտը տեխնիկական բնույթի է, իսկ մեկնողների թիվը հազարավոր է: Կարևոր է արձանագրել, որ նաև Հայաստան եկողների շատ մեծ թիվ կա, և սա ևս կարևոր է տնտեսության համար, քանի որ նախորդ գրեթե մեկ տարվա ընթացքում բազմաթիվ հայրենակիցներ այդ հնարավորությունը չեն ունեցել»,-ասաց նա և նշեց, որ փետրվարի տասնհինգից օրական չորս կանոնավոր չվերթ է լինելու:
ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասաց, որ Հայաստանից արդեն 1423 քաղաքացի է մեկնել, և Հայաստան է եկել ՀՀ քաղաքացու անձնագրով 1263 քաղաքացի:
Նա նշեց, որ հավելվածը լիարժեք աշխատում է, սակայն պետք է կոնկրետ լաբորատորիաներում տեղի ունենա, որ օնլայն ռեժիմով տվյալներով մուտքագրվեն:
Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ ավելացրեց, որ ծրագիրը երկու լաբորատորիայում սկսվեց, բայց ևս վեցը միացել են:










