Իտալական մաֆիան շտապօգնության բրիգադներին «արգելել» է ձայնային ազդանշաններ օգտագործել
Նեապոլում իտալական մաֆիան շտապօգնության բրիգադներին «հրամայել» է հիվանդներին այցելելիս անջատել ազդանշաններն ու լուսարձակող փարոսները: Այս մասին տեղեկացնում է The Times պարբերականը:
Տեղի մաֆիոզ կլաններին դուր չի գալիս, որ շտապօգնության միացված ազդանշանային ձայներով մեքենաները վախեցնում են թմրավաճառներին և նրանց հաճախորդներին, որոնք ազդանշանները լսելիս սխալմամբ կարծում են, որ դա ոստիկաններն են:
Մաֆիոզները բազմիցս սպառնացել են շտապօգնության վարորդներին հաշվեհարդար տեսնել, եթե նրանք շարունակեն օգտագործել հատուկ ազդանշանը: Վերջիններս դիմել են ոստիկանություն` օգնության համար:










