Օհայոյում նախկին ոստիկանին մեղադրանք է առաջադրվել աֆրոամերիկացու սպանության համար

07:04 • 04.02.21

ԱՄՆ Օհայո նահանգի գլխավոր դատախազ Դեյվ Յոստը հայտարարել է, որ նախկին ոստիկան Ադամ Քոյը պաշտոնապես մեղադրվում է Կոլումբուս քաղաքում անզեն աֆրոամերիկացու սպանության մեջ: Այս մասին փետրվարի 3-ին հայտնել է ABC News-ը, գրում է Известия-ն:

«Ես համարում եմ, որ ապացույցները հաստատում են մեղադրական եզրակացությունը»,- ասել է գլխավոր դատախազը մամուլի ասուլիսում:

47-ամյա Անդրե Հիլը ոստիկանի կողմից սպանվել է 2020-ի դեկտեմբերին: Իրավապահ մարմինների աշխատակիցը ժամանել էր բնակելի շենք՝ քաղաքացու զանգով, որը բողոքել էր մեքենայի շարժիչի ձայներից: Ավտոտնակի մոտ, ոստիկանության աշխատակիցը տեսել է մի սևամորթի, ապա կրակել: Անդրե Հիլը ստացած վնասվածքից մահացել էր: Ավելի ուշ պարզվել էր, որ մահացածը բնակվում է հարևան տանը և հանցագործություն չի կատարել:

Դեպքից հետո Ադամ Քոյի ծառայությունը դադարեցվել էր: Ավելի ուշ նրան աշխատանքից ազատել էին: