Դոնեցկի բնակավայրերից մեկը կանվանափոխվի Նյու Յորք

03:30 • 04.02.21

Ուկրաինայի Գերագույն ռադայի Պետական իշխանության, տեղական ինքնակառավարման, տարածաշրջանային զարգացման և քաղաքաշինության կոմիտեն աջակցել է Դոնեցկի մարզի Բախմուտսկի շրջանի Նովգորոդսկոյե քաղաքային տիպի բնակավայրը Նյու Յորք վերանվանվելուն: Այս մասին հայտնում է Интерфакс-ը:

Կոմիտեի ղեկավարի տեղակալ Ալեքսանդր Կաչուրան («Ժողովրդի ծառա» խմբակցություն) թելեգրամյան իր ալիքում բացատրել է, որ որոշումն ընդունվել է «Դոնեցկի ռազմաքաղաքական վարչակազմի ներկայացրած դիմումի հիման վրա, ըստ որի՝ Նյու Յորքը նշված բնակավայրի պատմական անվանումն է, որն օգտագործվել է մինչև 1951 թվականը»:

Նովգորոդսկոյեում ապրում է մոտ 10 հազար մարդ: Մինչև 1951 թվականը գյուղաքաղաքն իսկապես կոչվում էր Նյու Յորք, այս անունով այն հիշատակվում է Վիկտոր Նեկրասովի «Հայրենի քաղաքում» դրամայում: