«Չեմ ուզում առնչություն ունենալ հայրենիքս հանձնած կապիտուլյանտի հետ հանդիպող ասոցիացիայի հետ»․ ՌԴ-ում բնակվող արցախահայ փաստաբան պատռել է «Հայ իրավաբանների ասոցիացիայի» տված շնորհակալագիրը

20:45 • 08.04.21

 

ՌԴ-ում բնակվող փաստաբան, արցախահայ Ալեքսան Խունդկարյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերում պատռեց «Հայ իրավաբանների ասոցիացիայի» կողմից ստացած շնորհակալագիրը, քանի որ այդ կազմակերպությունը Մոսկվայում հանդիպել էր Նիկոլ Փաշինյանի հետ։

 «Հայերի միությունն ինձ շնորհակալագիր է տվել՝ հայերին օգնելու համար։ Այսօր, երբ տեսա, որ մարդիկ, որոնք այդ ասոցիացիայից են, հավաքվել ու հանդիպել են կապիտուլյանտի հետ, որը հանձնել է մեր հայրենիքը, իմ հայրենիքը, իմ Արցախը, ես այդ ասոցիացիայի հետ չեմ ուզում առնչություն ունենալ»,-հայտարարեց Խունդկարյանը՝ նշելով, որ, իր խոսքով, կապիտուլյանտի հետ ՌԴ-ի բոլոր հայերի անունից հանդիպելն առնվազն ոչ պրոֆեսիոնալ է։

Հիշեցնենք՝ Նիկոլ Փաշինյանը Մոսակվա կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել էր հայ իրավաբանների ասոցիացիայի ներկայացուցիչների հետ։