ՉԼ. Առաջին խաղակեսերից հետո Բորուսիան հաղթում է, էնֆիլդյան խաղում զրոներ են (տեսանյութ)

00:38 • 15.04.21

Չեմպիոնների Լիգայի գավաթի խաղարկությունում խաղարկվում է կիսաեզրափակչի վերջին 2 ուղեգիրը:

Դորտմունդի «Բորուսիան» առաջին խաղակեսից հետո նվազագույն հաշվով հաղթում է «Մանչեսթեր Սիթիին»: Խաղի միակ գնդակը 15-րդ րոպեին խփել է Բելինգհեմը: Առաջին խաղում 2-1 հաշվով հաղթել է «Սիթին»:

Բելինգհեմի գոլը՝ այստեղ:

«Լիվերպուլ»-«Ռեալ» խաղում առայժմ հաշիվը բացված չէ: «Լիվերպուլը» մի շարք հնարավորություններ կորցրեց, իսկ «Ռեալը» մեկ պահ ունեցավ, երբ Բենզեմայի հարվածից հետո գնդակը հետ մղվեց դարպասաձողից: Մադրիդյան խաղում 3-1 հաշվով հաղթել է «Ռեալը»: