«Ցույց տվեք գումարը». Էրդողանը ավելի քան 128 միլիարդ դոլար է ծախսել լիրայի փոխարժեքը պահպանելու համար

00:30 • 15.04.21
«Ցույց տվեք գումարը». Էրդողանը ավելի քան 128 միլիարդ դոլար է ծախսել լիրայի փոխարժեքը պահպանելու համար

 «Ո՞ւր է 128 միլիարդ դոլարը» հարցով պաստառներ են հայտնվել Ստամբուլի  գովազդային վահանակների վրա, ակցիան կազմակերպվել է Թուրքիայի ընդդիմության կողմից ՝ նախագահ Թայիփ Էրդողանին և նրա իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությանը զայրացնելու համար: Այս մասին գրում է Reuters գործակալությունը:

Գամբիտը կարծես թե աշխատել է. ոստիկանությունը պաստառները իջեցրել է, որոշ դեպքերում օգտագործելով կռունկներ, ասվում է ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» առցանց տարածած տեսանյութերում, որտեղ նշվում է նաև, որ դրանք անընդհատ հետ կփակցվեն:

Հարցը ակտուալ է նաև սոցիալական լրատվամիջոցների համար, մինչդեռ իշխող կուսակցությունը երեքշաբթի արգելափակել է ընդդիմադիրների` բացակայող միջոցները խորհրդարանում քննարկելու կոչը:

Գումարը վերաբերում է այն դոլարներին, որոնք վաճառվել են` ար-ութային շուկայում լիրայի փոխարժեքը պահպանելու համար: Այս քաղաքականությունը սկսվել է 2019 թվականի նահանգային ընտրություններին և թափ է հավաքել 2020-ին, երբ  համավարակը բացահայտ է դարձրել լիրայի խոցելոիթւոյթւոնն ու Թուրքիայի կախվածությունը արտաքին ֆինանսավորումից:

Բանկիրները հաշվարկել են, որ 2019-2020 թվականներին վաճառքները կազմել են 128,3 միլիարդ դոլար:

Էրդողանն ասում է, որ վաճառքներն օգնել են պահպանել տնտեսությունը, բայց դրանք կտրուկ սպառել են Թուրքիայի արտաքին պահուստների բուֆերը՝ թողնելով այն ավելի ճգնաժամային վիճակում, իսկ ընդդիմադիր քաղաքական գործիչները ցանկանում են ավելին իմանալ: