«Նստարանը»․ Մեգան Մարքլը գրել է իր առաջին մանկական գիրքը (լուսանկարներ)

11:24 • 05.05.21

Մեծ Բրիտանիայի արքայազն Հարիի կինը՝ Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը, գրել է իր առաջին մանկական գիրքը։ «Նստարանը» վերնագրով գիրքը պատմում է հոր և որդու հարաբերությունների և կապի մասին։ Random House հրատարակչության մամուլի ծառայությանը հղումով գրում է People ամսագիրը։

Հայտնի է, որ նկարազարդումների հեղինակը նկարիչ Քրիստիան Ռոբինսոնն է։ Գրքի հրատարակումը նախատեսված է հունիսի 8-ին: Այն հասանելի կլինի նաև աուդիո ձևաչափով՝ Մեգան Մարքլի ընթերցմամբ։

««Նստարանը» սկսվեց բանաստեղծությունից, որը Արչիի ծնվելուց մեկ ամիս անց՝ Հայրերի օրը, գրել էի իմ ամուսնու համար։ Այդ բանաստեղծությունը վերածվեց պատմության»,- ասել է դքսուհին իր գրքի մասին։

Նա նաև բարձր է գնահատել նկարչի «ջրաներկով գեղեցիկ և եթերային նկարազարդումները, որոնք արտացոլում են հասարակության բոլոր շերտերի հայրերի և որդիների միջև հարաբերությունների ջերմությունն ու ուրախությունը»։

Դքսուհին հավելել է, որ սերտորեն համագործակցել է Քրիստիանի հետ, քանի որ նկարազարդումներն իր համար չափազանց կարևոր են եղել։

Meghan Markle reveals sweet nickname for baby son Archie in birthday video  | HELLO!Meghan Markle Writes Her First Children's Book, The Bench | POPSUGAR Family

«Նստարանը»․ Մեգան Մարքլը գրել է իր առաջին մանկական գիրքը (լուսանկարներ)