Արիանա Գրանդեն ամուսնացել է անշարժ գույքի գործակալի հետ (լուսանկարներ)
Ամերիկացի հայտնի երգչուհի Արիանա Գրանդեն և նրա փեսացուն՝ անշարժ գույքի գործակալ Դալթոն Գոմեսն ամուսնացել են, այս լուրը CNN-ին հաստատել է երգչուհու ներկայացուցիչը։
«Նրանք ամուսնացել են փոքր ու ընտանեկան միջավայրում․ եղել է 20-ից պակաս մարդ։ Օրը լի էր երջանիկ պահերով։ Զույգը և նրանց հարազատներն ավելի երջանիկ չէին կարող լինել»,- երգչուհու հարսանեկան արարողության մասին պատմել է նրա ներկայացուցիչը։
Նշենք, որ Գրանդեն և Գոմեսն իրենց նշանադրության մասին հայտնել էին նախորդ տարվա դեկտեմբերն, իսկ իրենց հարաբերությունները հանրայնացրել էին Stuck with U երգի տեսահոլովակի միջոցով, որտեղ 27-ամյա Գրանդեն և 25-ամյա Գոմեսը միասին պարում էին։
Նշենք նաև, որ երգչուհին նախկինում նշանադրված է եղել կատակերգու Փիթ Դեյվիդսոնի հետ։















