«Թանկարժեք ՃՏՊ». ԱՄՆ-ում 280 000 դոլար արժողությամբ Ferrari-ին բախվել է 2 այլ Ferrari-ների (տեսանյութ)

15:26 • 10.06.21

ԱՄՆ Ֆիլադելֆիա նահանգում կայացած ամենամյա Supercar Show միջոցառման շրջանակում տեղի է ունեցել թանկարժեք ճանապարհատրանսպորտային պատահար, որի ժամանակ 280 000 դոլար արժողությամբ Ferrari-ին բախվել է 2 այլ Ferrari-ների:

Ինչպես հաղորդում է Luxury Launches-ը, բարեգործական միջոցառման ժամանակ արված տեսագրությունն արագորեն տարածվել է վիրտուալ տիրույթում:

Նշվում է, որ սև Ferrari 488-ը բախվել է Ferrari 488 Pista-ների: Աղբյուրներից մեկի փոխանցմամբ` ՃՏՊ-ին մասնակցել է նաև McLaren մեքենա: