Բասկետբոլի կանանց ընտրանին ջախջախիչ պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում

21:48 • 13.07.21

Հայաստանի բասկետբոլի Մ20 տարեկան հավաքականը ջախջախիչ պարտությամբ մեկնարկեց Եվրոպայի առաջնության չելենջերս-մրցաշարերի D ենթախմբում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` առաջին քառորդի հենց մեկնարկում Շվեյցարիան առավելություն ստացավ և պահպանեց այն մինչ քառորդի ավարտը: Հյուրերը կարողացան միավորների տարբերությունը հասցրեց 12-ի՝ 28:16:

Երկրորդ քառորդն արդյունավետ չէր և Հայաստանի ընտրանին տապալվում էր պաշտպանությունում: Թիմերը մեծ ընդմիջման գնացին  45:24 հօգուտ Շվեյցարիայի: Երրորդ և չորրորդ քառորդներում ևս Վահագն Հարությունյանի գլխավոր թիմը չփայլեց իր խաղով և ի վերջո պարտվեց ոչ բասկեբոլային հաշվով` 88:51:

Հաջորդ հանդիպումը Հայաստանի հավաքականը կանցկացնի հուլիսի 15-ին` մրցելով Ուկրաինայի հետ: Այդ հանդիպումը ևս կկայանա նախկին Միկա մարզահամալիրում: Մուտքն ազատ է: