«Փոքրիկ Քարդաշյանը․ 2001»․ Քիմ Քարդաշյանն արխիվային լուսանկարներ է հրապարակել

12:31 • 29.07.21

Ամերիկյան Keeping Up With the Kardashians իրապատում շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն Instagram-ում արխիվային լուսանկարներ է հրապարակել։

20 տարվա վաղեմության լուսանկարներից մեկում երիտասարդ Քարդաշյանը լողազգեստով է։ Մյուս լուսանկարում հեռուստաաստղն առանց դիմահարդարման է։

«Փոքրիկ Քարդաշյանը․ 2001 թվական»,- լուսանկարներին կից գրել է Քարդաշյանը։

Տարիների ընթացքում իրապատում շոուի աստղը զգալիորեն փոխել է արտաքինը։ Լուսանկարների մեկնաբանության հատվածում շատ երկրպագուներ պնդել են՝ Քարդաշյանը բնական գեղեցկությամբ ավելի լավ տեսք ուներ, քան հիմա։