Ջորջ և Ամալ Քլունիները սպասում են իրենց 3-րդ երեխային. Daily Mail (լուսանկարներ)

13:56 • 30.07.21

Հոլիվուդյան հայտնի դերասան Ջորջ Քլունին և Մարդու իրավունքների պաշտպան, իրավաբան Ամալ Ալամուդին Քլունին 4 տարի առաջ առաջին անգամ ծնողների դառնալուց հետո այժմ սպասում են իրենց 3-րդ երեխային, հաղորդում է Daily Mail-ը։

Ինչպես նշել են պարբերականի աղբյուրները, 60-ամյա դերասանն ու նրա 43-ամյա կինն իրենց ընկերներին այդ լուրը հայտնել են հուլիսի 4-ին կազմակերպած փոքրիկ ճաշկերույթի ժամանակ։

«Ամալն արդեն երեք ամսական հղի է։ Նրա կլորացած փորիկը սկսում է ավելի նկատելի դառնալ և բոլորը շուտով կիմանան այդ մասին»,- ասել է աղբյուրներից մեկը։

Նշենք, որ զույգը ունի 2 երեխա՝ Էլլան և Ալեքսանդրը։ Զույգն ամուսնացել է 2014 թվականին։ Դերասանը մի  առիթով նշել է, որ երեխաներ ունեցել է այն ժամանակ, երբ «գտել է ճիշտ մարդուն, որի հետ կուզենար երեխաներ ունենալ»։

Քլունին նշել է, որ ի տարբերություն շատ մարդկանց, իր կյանքի նպատակը երեխաներ ունենալը չի եղել և հավելել, որ իր կյանքը բավականին հագեցած է եղել։

«Հետո ես հանդիպեցի Ամալին և հասկացա, որ իմ կյանքը բավականին դատարկ էր: Երբ իմ կյանքում հայտնվեցին երկու երեխաներս հասկացա, որ այն աներևակայելի դատարկ էր»,-ասել է դերասանը:

Family: Are George and Amal Clooney expecting another baby? (the couple are pictured on July 19 in Lake Como, Italy)Stepping out: The couple are pictured on July 19 in Lake Como, ItalyHappy couple: The actor, 60, and human rights lawyer, 43, welcomed twins Ella and Alexander four years ago after getting married during a lavish Venice ceremony in 2014 (pictured on July 4)