Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության համար. Bild
Գերմանիան հատուկ նշանակության ջոկատներ է մարզում Ռուսաստանի հետ հնարավոր ռազմական հակամարտության համար: Այս մասին հաղորդում է Bild-ը՝ հղում անելով բրիգադի հրամանատար Կյունեին։
Մարզումները ներառում են տանկերի, հրետանու, անօդաչու թռչող սարքերի և էլեկտրոնային պատերազմի համակարգերի դեմ պայքար, ինչպես նաև ծայրահեղ ցրտի պայմաններում գործողություններ։
Այս հատուկ նշանակության ջոկատը նախկինում ներգրավված է եղել նացիստական ողջույնների, զինամթերքի կորստի, զինվորին պատկանող զենքի և պայթուցիկ նյութերի պահեստի հայտնաբերման և աջ ծայրահեղականների ներգրավման հետ կապված սկանդալներում։











