Զենք, ադամանդյա իրեր, լուսանկարներ, նամակներ. Ալ Կապոնեի անձնական իրերը կհանվեն աճուրդի (լուսանկարներ)

21:54 • 06.10.21

Զենքերը, որոնք ժամանակին պատկանել են Ալ Կապոնեին՝ Միացյալ Նահանգների պատմության ամենահայտնի գանգստերներից մեկին, այն 174 նմուշների շարքում են, որոնք այս շաբաթ աճուրդի են հանվելու Կալիֆոռնիայում:

Աճուրդի կազմակերպիչները վաճառքը որակում են որպես «պատմության ամենահայտնի աճուրդներից մեկը»:

Ստորև The Guardian-ն ուշագրավ ֆոտոշարքով ներկայացրել աճուրդի հանվելիք նմուշները, որոնց շարքում կան զենքեր, ադամանդյա և ոսկյա իրեր, նամակներ, լուսանկարներ, կահույքի մասեր, սպասքի պարագաներ և այլ անձնական իրեր.