Բենզեմային մեղավոր են ճանաչել Ֆրանսիայի հավաքականի իր նախկին թիմակցի դեմ շանտաժի գործով  

15:43 • 24.11.21

Ֆրանսիացի ֆուտբոլիստ Կարիմ Բենզեման դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման՝ Ֆրանսիայի ազգային հավաքականի իր նախկին թիմակից Մաթյո Վալբուեանայի դեմ սեռական բնույթի տեսագրության միջոցով շանտաժի փորձին ներգրավվածության գործի շրջանակում:

Ինչպես հայտնում է CNN-ը՝ հղում անելով հունական «Օլիմպիակոսի» կիսապաշտպանի փաստաբանին, Բենզեմայի դեմ նաև 84 000 դոլարի տուգանք է սահմանվել:

Մադրիդի «Ռեալի» 33-ամյա Բենզեմայի պաշտպանները հայտնել են, որ բողոքարկելու են որոշումը:

Բենզեմային մեղադրում էին Վալբուենայի նկատմամբ ճնշում գործադրելու մեջ, որպեսզի վերջինս գումար վճարի տեսագրությունը չհանրայնացնելու համար: