«ՍԴ որոշման ուժով Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի». փաստաբանը պատրաստվում է միջնորդություն ներկայացնել՝ պատգամավորի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով

19:15 • 09.12.21

ՀՀ Սահմանադրական դատարանը հրապարակեց որոշումը։ Այդ որոշման ուժով ՀՀ ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանն անհապահ պետք է ազատ արձակվի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը:

«Հենց այս պահին պատրաստվում եմ ներկայացնել դատարանին միջնորդություն անհապահ դատական նիստ հրավիրելու եւ Արմեն Չարչյանի խափանման միջոց կալանավորումը վերացնելու պահանջով»,- գրել է Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՍԴ-ն հրապարակել է որոշում, ըստ որի՝ անազատության մեջ գտնվող պատգամավորի կարգավիճակ չունեցող անձը պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից, բացառությամբ Սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի, չի կարող պահվել անազատության մեջ։