Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի և «Հայրենիք» կուսակցության որոշմանը. Արմեն Աշոտյան

15:16 • 21.06.22

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով Արթուր Վանեցյանի՝ մանդատը վայր դնելուն։

Արմեն Աշոտյանի գրառումը ներկայացնում ենք ստորև․

«Հարգանքով եմ մոտենում Արթուր Վանեցյանի եւ «Հայրենիք» կուսակցության որոշմանը։
Շնորհակալություն եմ հայտնում խորհրդարանական համատեղ աշխատանքի համար։
Մեզ համար նույնպես խորհրդարանական մանդատները երբեք ինքնանպատակ չեն եղել եւ ինքնանպատակ չեն։

Բազմաթիվ առողջ ընդդիմադիր ուժերի հետ մենք կիսում ենք միեւնույն ռազմավարական նպատակները, որոնց հասնելու համար կողմերը, այդ թվում՝ ՀՀԿ-ն, կարող են տարբեր մարտավարական լուծումների գնալ։

Հայաստան՝ առանց Նիկոլ։ Հայաստան՝ Նիկոլից հետո»։

 Հիշեցնենքո, որ Արթուր Վանեցյանը հայտարարել է մանդատը վայր դնելու և ՀՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների համագործակցության դադարեցման մասին։