Իրանն ու Ռուսաստանը համատեղ նավթային խողովակաշար կկառուցեն

16:02 • 08.11.22

Իրանական Sina Energy Gostar հոլդինգի գործադիր տնօրենն ասել է, որ հոլդինգը ծրագրում է ռուսական ընկերությունների աջակցությամբ նավթամուղ կառուցել՝  նավթամթերքների տեղափոխման համար, գրում է Mehr գործակալությունը։

Մոհամմադ Զիյարը ներկայացրել է փաստաթղթի մանրամասները, որը ստորագրվել է Իրանի նավթի նախարար Ջավադ Օուջիի՝ վերջերս Ռուսաստան կատարած այցի ժամանակ՝ «Տաբաշ» խողովակաշար կառուցման վերաբերյալ:

«Բանակցությունների հիման վրա այս 948 կմ երկարությամբ խողովակաշարը, որը ձգվելու է Ռաֆսանջանից Մաշհադ, կունենա երկու պոմպակայան և երեք տերմինալ»,- ասել է նա։

Պաշտոնյան նշել է, որ այս նախագծի իրականացումը կտևի չորս տարի, և որոշվել է, որ ռուսները ֆինանսական միջոցներ կտրամադրեն այս նախագծի համար։

«Այս խողովակաշարի շահագործմամբ հնարավոր կլինի տեղափոխել օրական 150 հազար բարել ծավալով նավթամթերք»,- ասել է Զիյարը։