Իրանում ահաբեկիչները կրակ են բացել անցորդների ու ոստիկանների ուղղությամբ
Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Խուզեստան նահանգի Իզե քաղաքում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով չորս մարդ է զոհվել, հայտնում է Fars գործակալությունը։
«Իզեում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով այս պահի դրությամբ զոհվել է 4, վիրավորվել ևս 6 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ հարձակումն իրականացրել են անհայտ անձինք, նրանք կրակ են բացել քաղաքացիների ու ոստիկանների վրա։










