«Ազդանշաններ» ենք ստացել, որ ՌԴ-ն պատրաստակամ է բանակցելու․ Զելենսկի
Վլադիմիր Զելենսկին ասել է, որ գործընկերներից ազդանշաններ է ստացել, որ Ռուսաստանը ցանկանում է ուղիղ բանակցություններ վարել և առաջարկել է հանրային ձևաչափ։
«Ես ազդանշաններ ստացա պետությունների ղեկավարներից, ովքեր ասում են՝ մեզ թվում է, որ Պուտինը ցանկանում է ուղիղ բանակցություններ: Եվ ես ասացի՝ մենք կառաջարկենք հրապարակային ձևաչափ»,- լրագրողների հետ զրույցում ասել է Զելենսկին։
Նա ընդգծել է, որ չի ցանկանում, որ բանակցությունները տեղի ունենան «կուլիսներում»։










