Շաբաթը մեկ չպետք է զանգեմ, ասեմ՝ հիշո՞ւմ եք ինչ հանձնարարական եմ տվել. Նիկոլ Փաշինյան
Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեղամ Շախբազյանը և տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանն ազատվել են պաշտոնից Սուրմալուի դեպքերի հետ կապված: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով` վերոնշյալի հետ կապված իր տված կոնկրետ հանձնարարականները չեն կատարվել:
«Բեյրութի պայթյունից հետո հստակ հանձնարարական եմ տվել, ասել եմ բացառեք որևէ հնարավորություն, որ Հայաստանում նման բան կրկնվի: Այդ հանձնարարականից երկու տարի հետո տեղի է ունենում Սուրմալուի պայթյունը: Շաբաթը մեկ չպետք է զանգեմ, ասեմ՝ հիշո՞ւմ եք ինչ հանձնարարական եմ տվել»,- ասաց Փաշինյանը:










