Բայդենը հանրապետականներին շնորհավորել է Ներկայացուցիչների պալատում հաղթանակի կապակցությամբ

10:25 • 17.11.22

Սպիտակ տան ղեկավար Ջո Բայդենը շնորհավորել է Հանրապետական կուսակցությանը՝ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ վերահսկողություն հաստատելու կապակցությամբ, հայտնում է ԱՄՆ վարչակազմի մամուլի ծառայությունը։

Նախագահը հայտարարել է հանրապետականների հետ աշխատելու պատրաստակամության մասին, որոնք, ըստ ԶԼՄ-ների կանխատեսումների, կստանան առնվազն 218 մանդատ Ներկայացուցիչների պալատում։