Թուրքիան հայտնել է Դիարբեքիրում ահաբեկչության մասին. կան վիրավորներ

10:23 • 16.12.22

Թուրքիայի հարավ-արևելյան Դիարբեքիր քաղաքում տեղի է ունեցել պայթյուն. կայանված մեքենան պայթյել է այն պահին, երբ դրա կողքով անցնում էր ոստիկանական ավտոբուսը։ Այս մասին դեկտեմբերի 16-ին հայտնել է Haber Turk հեռուստաալիքը։

Միջադեպը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05:10-ին: Պայթյունի հետևանքով վիրավորվել է ութ ոստիկան և մեկ քաղաքացիական անձ։ Տուժածները հոսպիտալացվել են։

Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի խոսքով՝ պայթյունի կազմակերպման համար կասկածվող երկու անձ բերման է ենթարկվել։

Ինչպես նշել են տեղական իշխանությունները Twitter-ում, միջադեպը որակվում է որպես ահաբեկչություն։